Քաղաքացի Հրայր Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վարդանանց ԲԿ-ում ձեռք բերած մի փաստաթուղթ` կից գրելով.
Երեկ գնացել էի Վարդանանց ԲԿ (Կինոյի տան հետևի գլխամաս)` Քովիդի թեստ հանձնելու: Ընդունարանում ինձանից պահանջեցին անձնագիր, ինչը տրամադրեցի և ասեցին. ստորագրեք թվային տախտակի (digital pad) վրա՝ առանց ասելու թե ինչի տակ եմ ատորագրում: Հարցնում եմ՝ ինչի՞ տակ եմ ստորագրում, ասում են՝ «որ Ձեզ ավելի արագ սպասարկենք»:
— «Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք»։
— «Որ ամեն անգամ անձնագիր ցույց չտաք»։
— «Ամեն դեպքում ցույց տվեք փաստաթուղթը, որ տեսնեմ ինչի տակ եմ ստորագրում: Բացի դրանից պարտավորվում եմ ամեն անգամ անձնագրով գալ»։
Դրանից հետո սկսեցին բացվել։
— «Որ պետ ռեգիստրից ձեր անձնագրի տվյալները վերցնենք»։
— «Բայց էս ա իմ անձնագիրը»։
— «Եթե չստորագրեք, չենք կարող սպասարկել»։
— «Ձեր ղեկավարի հետ կարող ե՞մ զրուցել»։
Մի քանի րոպեից ղեկավարը տպած թուղթը ձեռքին մոտեցավ ու ցույց ա տալիս՝ ասելով, որ առանց ստորագրելու չեն սպասարկի:
Կարդում եմ գրածը ու ջոկում եմ, որ մառազմ ա:
— «Էս թղթի մեջ գրածը պետական պահանջ ա՞»։
— «Ոչ, մեր նորամուծությունն ա»։
— «Ես չեմ ուզում՝ անժամկետ իմ անձնական «ցանկացած» տվյալ «անվերապահորեն» վերցնեք ու պահեք 10 տարի, եթե դա պետական պահանջ չի»։
— «Ուրեմն չենք կարող սպասարկել»։
— «Գրավոր ինձ գրություն տվեք, որ հրաժարվում եք սպասարկել»։
Դրանից հետո ղեկավարը մի 5-10 րոպե խոսեց էլի ինչ-որ ուրիշ ղեկավարի հետ, հետո ինձ մի կողմ կանչեց ու ասեց, որ էսօր իմ համար բացառություն կարան անեն:
Թուղթը հասցրի նկարել, մինչև նորից իմ ձեռքից քաղաքավարի կերպով վերցնելը: Կցված ա նկարը:
Էս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարում ա էս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար: Մյուս մառազմը էն ա, որ ինձանից առաջ ու հետո մարդիկ ստորագրում են՝ առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Իհարկե ինձանից հետո նստած աղջկան ասեցի, որ պահանջի թուղթը՝ ստորագրելուց առաջ: Բայց աբսուրդ ա: Ոնց որ իմ գործընկերներից մեկն ասեց՝ մարդկանց իրավագիտակցությունն ընկած ա:
Մի խոսքով, ժող ջան կարդացեք, տեղյակ պահեք ձեր ընկերներին ու հարազատներին, ու առողջ եղեք։