Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդլայնում ենք արտաքին կապերը.
Մեծ պատիվ է Աբովյան համայնքում հյուրընկալել Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուշիմային։
Ճապոնիայի դեսպանատունը մի շարք զարգացման ծրագրեր է իրականացնում մեր համայնքում, ինչի համար անձամբ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու հետագա համագործակցությունը։