ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 ամսով Սյունիքի մարզ է գործուղել իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. « Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: