Search
Close this search box.

Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և դատապարտել 7 տարի ազատազրկման: Փաշինյանն անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։

Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։

ՄԻԵԴ-ը ճանաչել էր Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Please enter a valid URL