Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ինքը Բաբայանը:
Նշենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։