Search
Close this search box.

Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը չունի որևէ միջազգային իրավական հիմք։

«Միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անդրեասյանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

Please enter a valid URL