Search
Close this search box.

Լավ լուր. Արտաշատի ծննդատանը փոքրիկ «հսկա» է լույս աշխարհ եկել

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով:

Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ.

« Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն»,-հայտնում են ԲԿ-ից:

Please enter a valid URL