ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է պատերազմում անմհացած Տիիգրանի նկարը և գրել․
Գժվելու այս տղան Տիգրան Արշակյանն է։ Տիգրանը այս դեկտեմբերին կդառնար 21 տարեկան։ Ժամկետային զինծառայող էր, Վարդենիկ գյուղից։
Տիգրանի պատմությունը շշմելու է։
44-օրյա պատերազմի օրերին Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ:
Մի քանի օր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Տիգրանը ոտքից վիրավորվում է և հենց էդպես՝ վիրավոր, «ՈւԱԶ»-ով 130 կմ. անցնելով, իր ընկերներին հասցնում է հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Նույն օրը Տիգրանը բեկորային մահացու վիրավորում է ստանում:
Ընկերները Տիգրանին տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան:
4 օր Տիգրանը կոմայի մեջ էր ու էդպես էլ ուշքի չգալով, մահանում է։
Իսկ երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել։
Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել։