Search
Close this search box.

Կալանք է դրվել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք հրավիրվել են Գլխավոր դատախազություն»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում ուսումնասիրություններ է կատարվել Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ, երկու որդիների՝ Տիգրան և Տրդատ Խչատրյանների և նրանց հետ փոխկապակցված երկու անձանց վերաբերող գույքի հետ կապված, ուսումնասիրությունն ավարտվել է: Մինչ այդ ձեռք բերված տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Սուրիկ Խաչատրյանի, կնոջ, որդիների և ևս երկու փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ՝ արգելանք կատարելու նպատակով։ Որպես հայցի նախնական ապահովման միջոց, ուսումնասիրությունը ավարտվել է ու նշյալ անձանց ծանուցմամբ տեղեկացվել է այդ մասին և հրավիրվել են դատախազություն, ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և նրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար»,- պարզաբանեց Աբրահամյանը:

Please enter a valid URL