Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից զրահամեքենաներով՝ անցնելով Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման և գրունտային ճանապարհներով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ շփման գծի երկայնքով ավելի քան 100 կիլոմետրանոց երթի ընթացքում ռուս խաղաղապահները ստուգել են՝ ինչպես է պահպանվում հրադադարի ռեժիմը, դիտարկել են օդային իրադրությունը, հարցում են անցկացրել բնակիչների շրջանում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը հայտնել է, որ ամեն օր խաղաղապահ զորակազմի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ շփման գծի երկայնքով, կանգ են առնում բնակավայրերում, պայմանավորվածությունների խախտումը բացահայտելու համար շփվում տեղի բնակիչների հետ:

Please enter a valid URL