Search
Close this search box.

Տիգրան Արզաքանցյանի կինը Երևանում բուտիկ է բացում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում։ Տիգրան Արզաքանցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խանութը կոչվելու է Fashion՝ ներկայացված են լինելու գլխարկներ․ «Բացումը նախատեսվում է 2022 թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ»։ Գլխարկներն արդյո՞ք հայկական արտադրության են լինելու, եւ խանութի անվան ընտրության հետ կապված որոշ հարցեր տվեցինք։ Նա նշեց, որ մինչեւ բացման օրը այլ մանրամասներ չեն ուզում հանրայնացնել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL