Search
Close this search box.

Էշով մարդը նոր ակցիա է ծրագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանը էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար:

Ըստ Սեւադայի` կա մոռացված մի ավանդույթ. նախկինում դավաճաններին էշի վրա թարս նստեցրել են, ապա քաղաքով մեկ պտտեցրել, որպեսզի բոլորն իմանան, թե դավաճանն ով է: Իհարկե, անմեղ թվացող այս արարքն իշխանություններին, կարծես, շատ էր ցավեցրել: Սեւադան այն ժամանակ բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց, եւ դրանք մինչ օրս շարունակվում են, նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել:

Սակայն այդ հետապնդումները նրան չեն վախեցրել, եւ նա որոշել է հերթական խենթ քայլին գնալ: Բանն այն է, որ նա կրկին ինչ-որ ակցիա է նախատեսել, սակայն թե ինչ գործողությունների է դիմելու եւ երբ է այն իրականացնելու, չցանկացավ մանրամասնել, պատճառաբանելով, թե կիմանան՝ կձախողեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL