Search
Close this search box.

Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Please enter a valid URL