Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն