Search
Close this search box.

Դատախազությանը հանձնարարեք զբաղվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղապետով. Անահիտ Բախշյանը՝ ՀՀ նախագահին

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված:
Պարոն Սարգսյան, անկեղծորեն ասեմ, բազմիցս լսել ենք նման «հաթաթաներ», վախենում եմ, որ սա էլ կլինի Ձեր հերթական չիրականացած խոստումներից մեկը:
Ձեր ելույթում կա համայնքապետերին ուղղված հետևյալ հատվածը. «Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:» «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում:»

Պարոն Սարգսյան, եթե Ձեր խոստումը նոր տարուց հետո ուժի մեջ է մտնելու, ապա խնդրեմ նոր տարուց հետո դատախազությանը հանձնարարեք զբաղվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղապետով, ում նկատմամբ արդեն քրեական գործ կա հարուցված:

Ստորև հոդվածն էլ հենց Ձեր ասած գյուղապետի կերպարի մասին է, ով տարբեր մրցույթների միջոցով մեր բնակչության փողերը իր ընտանեկան ՍՊԸ-ով ի՛ր տուն է տանում, անհասկանալի հիմնավորմամբ նա գյուղի դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ ԿԳ նախարարի հրամանով նախարարության ներկայացուցիչն է լինում, ինքն է որոշում, թե ով լինի դպրոցի տնօրենը:
(Հետք. Անահիտ Բախշյան. «Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է, Հանրապետականն է ամեն ինչ որոշում» 13:19, 24մայիսի 2017թ.)

Կոնկրետ այս գյուղապետի օրինակով նոր տարուց հետո անհամբեր հետևելու եմ, թե ՀՀ նախագահը հերթական հայտարարությունն արե՞ց, թե՞ իսկապես ուզում է օրենքի, կարգ ու կանոնի երկիր ունենանք, այս մարդուն ներե՞ց, թե՞ դատախազությունը զբաղվեց նրանով: Տեսնենք:
Վախենում եմ հերթական հիասթափությունից:

Please enter a valid URL