Կորոնավիրուսի օմիկրոն շտամը նախորդ շտամներից ավելի հաճախ է ազդում երեխաների վրա, քան նախորդ շտամները։ Այս մասին հայտնել է ռուս անեսթեզիոլոգ-ռեւմատոլոգ Զոյա Անդրեևան։
KP.RU-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է բժիշկ կանչել, եթե երեխան ունի բարձր ջերմություն, բայց միաժամանակ վերջույթները սառչում են։ Պետք է նաեւ մասնագետների կանչել ցանկացած բնույթի ուշագնացության և մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ բարձր ջերմության դեպքում։
Անդրեևայի խոսքով՝ երեխայի անսովոր պահվածքը բարձր ջերմաստիճանի ֆոնին կարող է վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։ Բացի այդ, բժիշկների պետք է դիմել, եթե երեխայի մոտ նկատվում է ցան և փսխում, ինչպես նաև հեղուկ կղանք մեկ օրից ավելի։