Ermenihaber. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։
«Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Հոդվածում նշվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Կարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)։
Ներկայացվում է գնացքի ճանապարհը Երևանից դեպի Գյումրի քաղաքի կենտրոնը։ Նշվում է, որ քաղաքը Թուրքիայից եկող գնացքների համար Հայաստանի մուտքն է։ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։
Խոսվում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է շուրջ 325կմ։ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող 2 ճանապարհ կա, մեկը ավտոմոբիլային (Իգդիր-Մարգարա), մյուսը՝ երկաթգծային (Կարս-Գյումրի)։ Երկուսն էլ շուրջ 30 տարի փակ են ու չեն գործում։
Հոդվածում նաև նշվում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Երևան-Գյումրի գնացքը Հայաստանի ձյունառատ բնապատկերները տեսնելու համար։