Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ և դրանց բաշխումը բռնագաղթած ու բազմազավակ ընտանիքներին։

«Փետրվարի 15-ին ռուսական խաղաղապահ զորակազմը բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել է նպատակային մարդասիրական ակցիա Ասկերանի շրջանի բռնագաղթած ընտանիքի համար։ Հատկացվել են վերմակներ, հագուստ և կոշիկներ»,- ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։

Այս տարվա սկզբից ավելի քան 55 ընտանիք թիրախային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից։ Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներն անհատական մոտեցում ունեն թիրախային օգնություն ցուցաբերելու հարցում։ Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Please enter a valid URL