ՌԴ նախագահ Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ անվտանգության երաշխիքների հարցերով, ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը CNN հեռուստաալիքին, տեղեկացնում է ՌԻԱ-ն։
Ուկրաինան միայն խնդրի մի մասն է, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների բարդ խնդրի մի մասը, եւ Պուտինն իհարկե պատրաստ է վարել բանակցություններ, ասել է Պեսկովը։