Search
Close this search box.

Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում

Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։ Այս մասին հայտնում է «Անկյուն+3» ՀԸ-ն:

«Մեր տեղեկություններով՝ փետրվարի 13-ի երկրաշարժի հետեւանքով ջրակուտակներում (կապտաժ) փլուզում է եղել, ինչն էլ խմելու ջրի աղտոտման պատճառ է դարձել։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել եւ զուտ խմելու նպատակով կամ առանց եռացնելու չօգտագործել ջուրը՝ մինչեւ մեխանիկական աղտոտվածությունը չվերանա»,- գրում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդիի շենքերից մեկում երկրաշարժի հետևանքով քարաթափում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Please enter a valid URL