Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր 3 ծառայակիցներին և փախել:
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 53 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր*** |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5 | 1 |
Մայիս | 1 | 3 | ” |
Հունիս | 3 | 3** | ” |
Հուլիս | 1 | 3 | 2 |
Օգոստոս | 0 | 5 | 1 |
Սեպտեմբեր | 0 | 5 | ” |
Հոկտեմբեր | 1 | 3 | ” |
Նոյեմբեր | 0 | 1 | ” |
Ընդհանուր | 20 | 34 | 6 |
Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե տվյալներ չեն հայտնում: