Search
Close this search box.

Եղել են սադրանքներ, գիշերային հեռախոսազանգեր Ժիրինովսկու մահվան առնչությամբ. կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կուսակիցներին բացատրություն է ուղարկել Վլադիմիր Ժիրինովսկու իբր մահվան մասին չարագործների կեղծ զանգերի վերաբերյալ ՝ նշելով, որ տեղեկատվությունը կեղծ է և անհիմն: Այս մասին հայտնել է ՌԴԼԿ կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն: Կուսակցությունից նաեւ հայտնել են, որ Ժիրինովսկին շարունակում է աշխատել։

«Եղել են սադրանքներ, գիշերային հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ, դրանք տեղի են ունեցել ամբողջ երկրում։ Մենք պարզաբանել ենք իրավիճակը, որ դա սուտ է եւ անհիմն»,- նշել է Կարգինովը՝ հավելելով, որ զանգերը եղել են կեղծ հեռախոսահամարներից։

Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հարցումներ են ուղարկվել ուժային կառույցներ։

Please enter a valid URL