Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում տեղի ունեցավ Զարեհ Թևանի և Դավիթ Ամալյանի «Իմ ընկեր» երգի շնորհանդեսը

Երևանում այսօր տեղի ունեցավ Զարեհ Թևանի և Դավիթ Ամալյանի «Իմ ընկեր» երգի շնորհանդեսը: Հին ու նոր ընկերներ հավաքվել էին մի հարկի տակ՝ վայելելու բոլոր ժամանակների ընկերությունն իր մեջ խտացրած «Իմ ընկեր» երգը, որը նայելուց հետո ամեն մեկը իրեն կգտնի այնտեղ։

Ներկաները երգը ընդունեցին ծափահարություններով, հատուկ շնորհակալություն հայտնեցին Դավիթ Ամալյանին և Զարեհին, ով ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ից գալիս է Հայաստան, մի նոր երգ հրամցնում և արվեստասեր ու երգասեր հասարակությանը մի հարկի տակ հավաքում։

Այս անգամ Զարեհին միայն երգը չէ, որ բերել է Հայասատան, երգիչը կարևոր գործ է նախաձեռնել, ինչի մասին հենց երգի պրեմիերայի ժամանակ հայտնեց Քրիստ Մանարյանը․

Մանրամասները տեսանյութում, իսկ երգը ամբողջությամբ Զարեհ Թևանի յութուբյան ալիքում կլինի փետրվարի 14-ից․

Please enter a valid URL