Search
Close this search box.

Խոշոր ավտովթար. կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:

Please enter a valid URL