Սոչիում գտնվող վարձակալած բնակարանում մահացած են հայտնաբերել ռեփեր Վլադիմիր Բոգդանովին, որը հայտնի է որպես RicoSun: Այս մասին հայտնում է kp.ru-ն։
32-ամյա արտիստը դադարել է կապ հաստատել ընկերների եւ հարազատների հետ փետրվարի 1-ին։
Չի ստացվել կապ հաստատել Բոգդանովի հետ։ Շուտով բնակտարածքի սեփականատերը ցանկացել է անձամբ հանդիպել վարձակալին։ Ժամանելով դեպքի վայր նա թակել է դուռը՝ հույս ունենալով, որ այն կբացի Բոգդանովը։ Սակայն ոչ մի արձագանք չի եղել։
Արդյունքում նա իր բանալիով բացել է դուռը։ Հայտնվելով սենյակում՝ տղամարդը սենյակներից մեկում գտել է արյան հետքեր, իսկ կողքին եղել է կատարողի մարմինը։
«Մահը բնական չէ։ Մահացածի մոտ որովայնի շրջանում դանակի հարված է հայտնաբերվել», — պարբերականին հայտնել են իրավապահ մարմիններից։
Վերջին տեղեկություններով RicoSun-ի մարմինը դիահերձարան դեռ չեն տարել:
Վերջին ամիսներին Բոգդանովը բնակվում էր Սոչիում։ Մահացած ռեփերի հարազատները օգնություն են խնդրել բոլոր սրտացավ մարդկանցից, որպեսզի կազմակերպեն հուղարկավորությունը։
Երաժիշտը մինչ այդ մասնակցել է տարբեր հիփ-հոփ փառատոների, դարձել ռեփերի որոշ մրցաշարերի հաղթող։