Search
Close this search box.

Զինված բախում է կանխվել

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:

Ինչպես տեղեկացրնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, փետրվարի 1-ին ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։

32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։ 35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Please enter a valid URL