Search
Close this search box.

Մեծ Բրիտանիան սկսել է դուրս բերել դեսպանատան աշխատակիցներին Կիևից

Մեծ Բրիտանիան Կիևից դուրս է բերում դեսպանատան աշխատակիցներին, չի կարողանա հյուպատոսական օգնություն ցուցաբերել: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 11-ին, հայտնել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է iz.ru-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում զգուշացրել էր Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին սպառնող վտանգի մասին և հորդորել նրանց լքել երկիրը։ Նա նաև ընդգծել էր Ուկրաինայից փախչող ԱՄՆ քաղաքացիներին փրկելու համար զորք ուղարկելու ցանկություն չունենալու մասին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել Պետդեպարտամենտը։

ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ մեկին չի սպառնում։ Ինչպես ընդգծել է ռուսական կողմը, նման մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ՝ հնարավորինս շատ ՆԱՏՕ-ի զինտեխնիկա տեղակայելու Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ։

Please enter a valid URL