Search
Close this search box.

Հրապարակվել են Ուկրաինայի վրա «ռուսական հարձակման» նոր քարտեզները

Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում ռուսական բանակը կարող է օգտագործել ինը հնարավոր ուղիներ: Ենթադրյալ հարձակման քարտեզները հրապարակել է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությանը:

Ռուսաստանն արդեն տեղակայել է զինված ուժերի 168 մարտավարական խմբավորումներից գրեթե 100-ը՝ յուրաքանչյուրը կազմված 800-900-ական զինվորից, և ամեն օր նրանք ավելի շատ են: Նրանք ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հատուկ ջոկատայիններ է ուղարկել սահմանամերձ շրջաններ։

ԱՄՆ հետախուզության գնահատականում ասվում է, որ Ռուսաստանը կիբերհարձակումների և հաղորդակցության գծերի արգելափակման միջոցով կփորձի Ուկրաինային զրկել առաջին ժամերին պաշտպանվելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հայտարարել է, որ Մոսկվայի ուժերը կձգտեն ֆիզիկապես բաժանել ուկրաինացի զինվորներին՝ պայթեցնելով կամուրջներն ու անցումները:

NBC-ն գրում է, որ հարձակողական երկու ամենահավակնոտ սցենարները ներառում են մի քանի կողմից միաժամանակյա հարձակում։ Ենթադրվում է, որ կկիրառվեն տանկեր, մեքենայացված ստորաբաժանումներ, ցամաքային ուժեր, ռազմական ուղղաթիռներ և ծովային դեսանտներ։ Ավելի ագրեսիվ տարբերակի համաձայն՝ ռուսական զորքերը կփորձեն շրջապատել Կիևը։

Ռազմական փորձագետ Ռոբ Լին ասել է, որ «ռազմական հարձակումը» կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի վրա, այլ ոչ թե խաղաղ բնակիչների և ենթակառուցվածքների: «Դրանք կարող են ապակողմնորոշել ուկրաինական բանակին և հասարակությանը, այնպես որ հակամարտությունը հիմնականում ավարտվի մոտ մեկ օրում»,- ասել է նա։ ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով՝ հնարավոր հարձակումից կարող է տուժել մինչև 50 հազար ուկրաինացի։

Please enter a valid URL