Search
Close this search box.

«Տղես, մինչև վերջին շունչս ես քեզ կսպասեմ, մենակ խնդրում եմ՝ չուշանաս, որ ուշ չլինի, հասցնեմ մեկ անգամ գոնե հոտդ շնչեմ». զոհված զինծառայողի մայրը դեռ հավատում է՝ իր որդին կգա

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սենո Երկանյանի մայրը՝ Մարիան գրում է.

«Սպասում»
«ԿԱՐՈՏ»

«Սեն ջան, ես այնքան հույսով եմ քեզ սպասում` քո վերադարձին, որ ամեն անգամ գերիներ են գալիս, 100 անգամ անուն-ազգանունները կարդում եմ, մտածելով`երևի բաց թողեցի քո անունը, կամ հուզմունքից լավ չտեսա, սխալ տեսա, հայերեն տառերը երևի մոռացել եմ, խառնում եմ, կամ սխալ են գրել, մոռացել են քո անունն էլ գրեն, կամ էլ սխալ են գրել։ Հետո նկարներ եմ ման գալիս,եկած գերիների, ասում եմ` երևի երեխես հիշողություննա կորցրել, սխալ բուշլաթա հագած եղել ու իրան բերել են այդ անուն ազգանունով։

Ափսո՜ս, էլի սխալվեցի, էլի դու չկաս, էլի չեկար։ Էլի գալիս՝ կանգնում եմ նկարիդ դեմ ու խոսում, լացում, նորից թևերս թուլանում են, նորից աշխարհս քանդվումա, նորից անիծում եմ ապրածս օրերը՝ առանց քեզ, նորից մեռնել եմ ուզում, նորից կոտրվում դառնում եմ անշունչ առարկա։ Հետո քույրիկդ գալիս գրկում է ինձ,ն որից ինձ հույս է տալիս. «Մամ ջան, վեր կաց, մաքրի աչքերդ, հավաքի քեզ, հավաքի ուժերդ, այս անգամ էլ չբերին մեր Սենոյին, բայց էլի գոնե բերին գերիներ, նրանք էլ են մերը, հավաքի ուժերդ, մյուս անգամ կբերեն եղբորս, մենք կսպասենք, էլի կսպասենք, մենք չենք կոտրվի, մյուս անգամ եղբայրս կգա, հավատա՛, իսկ որ գա՜,գիտես չէ՞, թե ո՞նց կբարկանա, եթե իմանա` կամ տեսնի քեզ կոտրված կամ լացելուց, հիշի՛ր եղբորս ասածները «մամ, քո աչքերը լացելու համար չեն» մոռացել ես՝ Սենոն ամեն ինչ անում էր, որ քո աչքերին արտասուք չտեսներ, խնդրում եմ, վեր կաց, ուժերդ հավաքիու նորից սպասենք»: Ու այսպես ամեն անգամ։ Նորից ոտքի եմ կանգնում, ուժերս հավաքում ու քեզ սպասում։

Տղես, մինչև վերջին շունչս ես քեզ կսպասեմ, մենակ խնդրում եմ՝ չուշանաս, որ ուշ չլինի, հասցնեմ մեկ անգամ գոնե հոտդ շնչեմ։

Ամենա շատը վախում եմ, որ ուժերս հատնի, ես մեռնեմ, ու քույրդ մնա մենակ, համ առանց ինձ, համ առանց քեզ, գոնե խիխճս հանգիստ կգնայի՝ իմանալով, որ դուք իրար հետ եք, իրար թև ու թիկունք կլինեք։ Խնդրում եմ, Տեր, իմ,որդուս շուտ բեր։
Սենս, մենք քեզ սպասում ենք»,-գրում է մայրը:

Please enter a valid URL