Search
Close this search box.

Արցախ այցելած թուրք մտավորականները ներողություն չեն խնդրել Ադրբեջանից

Այս տարվա սեպտեմբերին Արցախ այցելած 4  թուրք մտավորականները Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Թուրքական Demokrathaber կայքի տեղեկացմամբ՝4 թուրք մտավորականներ Սաիթ Չեթինօղլուն, Ալի Բայրամօղլուն, Ուֆուք Ուրասը եւ Էրոլ Քաթըրջըօղլուն հայտարարել են, թե օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի կողմից իրենց մասին ասածները չեն համապատասխանում իրականությանը։«Ադրբեջանին ուղղված մեր նամակում չկա «ներողություն», «զղջալ» կամ նմանատիպ իմաստ արտահայտող մտքեր։ Բացի այդ, մեր նկատմամբ Թուրքիայում որեւէ հետաքնննություն չի սկսվել։ Մենք Մեւլութ Չավուշօղլուին ասել ենք, որ մենք մտավորական ենք, լրագրող ենք ու այցելում ենք հակամարտ գոտիներ ու մեր այցելությունը իրավական կարգավիճակների հետ կապ չունի։ Մենք դեմ ենք, որ Չավուշօղլուն մեր ասածները խեղաթյուրած ներկայացնի»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին թուրք մտավորականների արցախյան այցից հետո Ադրբեջանը նրանց դեմ միջազգային հետախուզում է հայտարարել և քրեական գործ հարուցել՝ Թուրքիայից պահանջելով իրեն հանձնել նրանց։ Իսկ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե իբր մտավորականները ներողություն են խնդրել Ադրբեջանից։

Please enter a valid URL