Փետրվարի 11-ին, ժամը 13։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E 200» (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1970 թ.) և «Volkswagen Vento» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1974 թ.) մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու ավտոմեքենայի վարորդները, «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ղ․-ն (ծնված 1966 թ.), Ա․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ս․ Ս․-ն (ծնված 1957 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: