Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է իր ընտանիքի ֆինանսական միջոցներով կառուցել Ամենափրկչի` Հիսուս Քրիստոսի հուշարձանը: Ընդ որում, Ծառուկյանն ասում է, որ ուզում է այս նախաձեռնությունը հույսի և լույսի ճանապարհ ցույց տա, ուզում է, որ հայ հասարակությունը դուրս գա ներկա հուսահատ ու անճարակ վիճակից, և այդ նպատակի իրականացման համար ընտրել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը, որպես Լույսի և Հույսի խորհրդանիշ:
Արդեն եղել են բազմաթիվ առաջարկներ ու մեկնաբանություններ:
Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում կառուցվելիք Քրիստոսի արձանը կարող է լինել համամարդկային արժեք ու դրա կառուցումը միանգամից կգրավի աշխարհի ուշադրությունը՝ դեպի հինավուրց Հայաստան, տնտեսական ակտիվություն կլինի, ինչպես նաև զբոսաշրջիկներ հոսք՝ Քրիստոսի հուշարձան-համալիր, որը աշխարհում կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի:
Ռուբեն Հովհաննիսյանի պատկերացմամբ՝ Քրիստոսի հուշարձան-համալիրը ամփոփված է լինելու Աստվածաշնչյան փիլիսոփայությամբ, դինամիկ դրվագներով՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով։ Ռուբեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ բազմաթիվ երկրներ կան, որտեղ Քրիստոսի արձանը կա, սակայն նման ամբողջական համալիր մոտեցում որևէ տեղ առկա չէ։
Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը ցավով է նկատում, որ մենք կորցրել ենք ինքներս մեզ, կտրվել մեր կրոնից, ազգայինից, միաժամանակ և համոզմունք հայտնում. որ Քրիստոսի հուշարձան-համալիրը, այո, հույս, լույս ու սեր կարող է բերել մեզ։
Մանրամասները տեսանյութում․