Հայաստանի հավաքականի և անգլիական «Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «գրոհել են» «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ինստագրամյան էջը, տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկրպագուները, որոնց մեծ մասը հայեր են, մարզչի սոցիալական էջում մեկնաբանություններ են թողել և պորտուգալացուն հորդորել թիմի կազմ վերադարձնել հայ ֆուտբոլիստին:
Մոուրինյոն վերջին խաղերում Մխիթարյանին չի ընդգրկում «Ման. Յունայթեդ»-ի հայտացուցակում: Պորտուգալացու խոսքերով, հայ կիսապաշտպանը հիասթափեցրել է իր խաղով: