Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. բժիշկները պայքարում են նրա նշանածի կյանքի համար

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Քերոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Shamshyan.co-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է փետրվարի 7-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, որտեղից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել էին, որ փետրվարի 5-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 32-ամյա Նորիկ Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ Նորիկ Մ-ի հետ ավտոմեքենայում եղել է նաև 19-ամյա Հեղինե Մ-ն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա և վարորդը նշանադրված են եղել։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր՝ 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Please enter a valid URL