Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է Կրեմլի՝ COVID-19-ի ախտորոշման «ռուսական թեստ» հանձնելու խնդրանքը, երբ նա ժամանել էր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը եւ այդ պատճառով հեռավորության վրա էր Ռուսաստանի առաջնորդից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնի մոտ կանգնած երկու աղբյուրները:
«Փետրվարի 7-ին կայացած բանակցությունների ժամանակ դիտորդներն ապշած էին Մակրոնի եւ Պուտինի լուսանկրաներից, որոնք նստած էին 4 մետրանոց սեղանի հակառակ ծայրերում, ընդ որում, որոշ դիվանագետներ եւ մյուսները ենթադրել են, որ Պուտինն այս կերպ հավանաբար ցանկանում էր դիվանագիտական ուղերձ հղել:
Սակայն Ֆրանսիայի նախագահի առողջապահական արձանագրությանը ծանոթ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Մակրոնն ընտրություն ուներ՝ կա՛մ համաձայնում է ռուսական իշխանությունների կողմից անցկացվող ՊՇՌ թեստին եւ նրան թույլ են տալիս մոտենալ Պուտինին, կա՛մ հրաժարվում է եւ ստիպված ավելի խիստ սոցիալական հեռավորություն պահպանում:
«Մենք շատ լավ գիտեինք, որ դա ձեռքսեղմման բացակայություն եւ այդ երկար սեղանն է նշանակում: Բայց չկարողացանք թույլ տալ, որպեսզի նախագահի ԴՆԹ-ն ընկնի նրանց ձեռքը»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը՝ վկայակոչելով անվտանգության մտահոգությունները, եթե ֆրանսիացի առաջնորդը զննում անցնի ռուս բժիշկների կողմից:
Կրեմլի ներկայացուցիչը դեռ չի պատասխանել Reuters-ի՝ մեկնաբանություններ տալու խնդրանքին:
Մակրոնի մոտ կանգնած երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Մակրոնը հրաժարվել է ռուսական ՊՇՌ թեստից։ Աղբյուրը նշել է, որ Մակրոնը փոխարենը մեկնելուց առաջ ֆրանսիական ՊՇՌ թեստ եւ հակագենի թեստ է հանձնել իր իսկ բժշկի կողմից Ռուսաստանում:
«Ռուսները մեզ ասացին, որ Պուտինին պետք է խիստ բժշկական փուչիկի մեջ պահել», — ասել է երկրորդ աղբյուրը:
Ընդ որում, Մակրոնի եւ Պուտինի հանդիպումից երեք օր անց Ռուսաստանի ղեկավարն ընդունեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։ Նրանք սեղմեցին միմյանց ձեռքերը եւ նստեցին իրար կողքին՝ բաժանված միայն սուրճի փոքրիկ սեղանով, գրում է գործակալությունը: