Թուրքական Gazetevatan պարբերականը անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող 3 երկրների հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Պարբերականը նշել է, թե Թուրքիան լուրջ քայլեր է անելու կարգավորելու հարաբերությունները Իսրայելի, Հայաստանի եւ ԱՄԷ–ի հետ։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված Gazetevatan–ը գրել է, թե Վիեննայում փետրվարի 24—ին տեղի ունենալիք երկկողմ հանդիպումից հետո հիմնական բանակցությունները տեղի են ունենալու գարնանը Երեւանում եւ Ստամբուլում։