Search
Close this search box.

Հարձակում Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Արցախբանկ»-ի վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Լևոն Թորոսյանը, պարեկները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել են կասկածյալին պատկանող Mercedes C240 մակնիշի ավտոմեքենան, որով նա եկել է Բաղրամյան պողոտա, կայանել ավտոմեքենան ու մտել բանկ:

Ոստիկանությունը պարզում է քաղաքացու կողմից նման արարք կատարելու դրդապատճառները:

Please enter a valid URL