Հայկազ Բաղմանյանի կոռուպցիոն սկանդալների մասին մեկ անգամ չէ, որ մամուլը գրել է և նրա պաշտոնանկությունը՝ բոլորը կապում են դրա հետ, հետաքրքիր է՝ Հայկազ Բաղմանյանը «խոշոր ձուկ» է և նրանից եք սկսելու, լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է. «Երբ որ մենք կունենանք համապատասխան տեղեկատվություններ, կստուգենք դա և կհիմնավորվի, անկախ նրանից նա աշխատում է, չի աշխատում, ազատվել է, երբ է ազատվել՝ կհետևի քրեական պատասխանատվություն»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։