Search
Close this search box.

Հայաստանի միանգամից 14 բնակավայրում ձյուն է տեղում

Այսօր՝ փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Please enter a valid URL