Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։
Politik.am-ը պարզել է, որ Արմեն Գիչյանը ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք՝ Արմեն Գիչյանը լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը, Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։
Սակայն parliamentmonitoring.am- ում Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով թեմային նշել է․
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ»:
-Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար:
-Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված: