Երեւանը հույս ունի, որ բելառուսական կողմը կշարունակի զերծ մնալ Հայաստանի հասցեին գնահատականներ տալուց։ Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ հայկական կողմն արձագանքել է դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Բելառուսի դեսպանի հրավերը ՀՀ ԱԳՆ։
«Պատասխանն ամբողջական էր եւ ես հույս ունեմ, որ բելառուսական կողմն այլեւս գնահատականներ չի հնչեցնի Հայաստանի հասցեին։ Որովհետեւ նման գնահատականները չեն բխում Հայաստանի եւ Բելառուսի հարաբերությունների շահերից, հատկապես՝ սերտ հարաբերությունների երկու ժողովուրդների միջեւ։
Մենք դիվանագիտորեն ենք պատասխանում եւ հույս ունենք, որ իրավիճակը չի կրկնվի։ Եթե դեպքը կրկնվի, մենք կմտածենք՝ ինչպես արձագանքել։ Բոլոր քայլերն արված են»,- ասաց Գրիգորյանը։
Հարցը, թե ինչու Հայաստանում չեն արձագանքում Ալիեւի դեմարշներին, տարակուսանք առաջացրեց Արթուր Գրիգորյանի մոտ. «Նման հարց տալիս պետք է տարբերակել Բելառուսի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե այդպիսիք ընդհանրապես կան։ Ո՞վ է ձեզ ավելի շատ նեղաց