Search
Close this search box.

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 23-ամյա դատապարտյալի դին՝ սավանով կախված վիճակում

Փետրվարի 9-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL