Search
Close this search box.

Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին

Կորոնավիրուսով հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունմիացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հաղորդել է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Քովիդով վարակված Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորի վիճակի մասին այլ մանրամասներ պորտալի զրուցակիցը չի հայտնել:

РБК-ի աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ոչ ոք ոչ մի երաշխիք չի տալիս։ Ուղեկցող հիվանդությունները բարդացնում են վիճակը», – պատմել է պարբերականի զրուցակիցը ։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր 75-ամյա քաղաքական գործչի հոսպիտալացման մասին:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ժիրինովսկու մոտ օմիկրոն շտամ է հայտնաբերվել։

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը՝ կապված իր մոտ ախտորոշված քովիդի հետ: Նրա վիճակը կայուն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Please enter a valid URL