Search
Close this search box.

Զինվորականների զանգվածային կտտանքներ. Ադրբեջանում «Տերտերի գործի» շրջանակներում ձերբակալություններ են եղել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է «Տերտերի գործի» շրջանակներում խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման ենթարկված անձանց, հայտնում է EaDaily. com-ը:

Իրավապահ մարմնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Խնդրում ենք անձանց, որոնք 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին, կապված հայրենիքի դավաճանության փաստերի հետաքննության հետ, ենթարկվել են խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման, այլ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ապօրինի կերպով զրկվել են ազատությունից, բայց տուժող չեն ճանաչվել, դիմել գլխավոր դատախազության զանգերի կենտրոն՝ 961 և գալ ցուցմունք տալու»։

Նշվում է նաև, որ «Տերտերի գործով» ձերբակալվել է հանրապետության զինվորականներին խոշտանգող 4 անձ՝ Ալեսքերով Վուսալ Ազիզ օղլուն, Ալեսքերով Ռուստամ Չերքեզ օղլուն, Գարաև Ռամիլ Ֆարիզ օղլուն. «Այս քաղաքացիների նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:

«Քննության ընթացքում պարզվել է, որ առանձին զինծառայողների նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ, ապօրինի ազատազրկում և լիազորությունների չարաշահում»,- հայտնում են գլխավոր դատախազությունից։

2021 թվականի նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինվորական դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը երկար ժամանակ անց առաջին անգամ խոսել է «Տերտերի գործի» մասին։ Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին դավաճանության կասկածանքով երկրի հարյուրավոր զինվորականների խոշտանգումներին, ինչի հետևանքով այն ժամանակ մահացել է առնվազն 11 մարդ։ Նրանց տանում էին Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքերից մեկը և կտտանքների միջոցով ստիպում խոստովանել, որ լրտեսություն են արել Հայաստանի օգտին։
Ադրբեջանում զինվորականների զանգվածային կտտանքները հաջորդել են Ապրիլյան պատերազմին (2016թ. ապրիլի 2-5-ը):

Please enter a valid URL