Search
Close this search box.

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Please enter a valid URL