Search
Close this search box.

Ինչու բանակում չի ծառայել Արագածոտնի մարզպետը

Բոլորովին վերջերս քաղաքական թիմի որոշմամբ ԱԺ ամենապասիվ պատգամավորներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզի նոր մարզպետ, ում խոսքով, թիմի նման որոշման պատճառը այն է, որ իր պոտենցիալն օգտագործեն գործադիրում։

Թե ո՞րն էր այդ պոտենցիալը, որի համար Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց մարզպետ, դեռևս անհայտ է, փոխարենը այս ընթացքում հայտնի դարձան որոշ հանգամանքներ, օրինակ մեկն այն է, որ Արագածոտնի մարզպետը չի ծառայել բանակում, ինչը երևում է մարզպետարանի կայքում տեղադրված նրա կենսագրությունում։

Թե ինչու կամ ինչ հանգամանքներում մարզպետը չի ծառայել, բացատրություն չկա։ Մի գուցե նա ազատվել է այնպիսի հիվանդության պատճառով, որը օրենքով սահմանված կարգով կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը․ այս մասին մարզպետին աշխատավարձ տվող հարկատուն ոչինչ չգիտի։

Բայց չծառայած մարզպետին ամենևին չխանգարեց, որ նա ղեկավարի Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահի պաշտոնը․ երևի հենց այս պոտենցիալի մասին էր խոսում Սերգեյ Մովսիսյանը, որ չծառայած տեղով կարող է անգամ նման հանձնաժողով ղեկավարել։

Ի վերջո Սերգեյ Մովսիսյանի ամենահանճարեղ միտքն էր, թե տարբերություն չկա ՝ մարդը զոհվում է սահմանին, թե ինչ-որ հիվանդությունից։ Մարզպետի մտքերն ու կենսագրությունը ուղիղ համեմատական են իր պոտենցիալին։

Please enter a valid URL