Ադրբեջանական մամուլը հայտնում է , որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրամիության նախագահների տեսակապի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական խումբը գալու է Հայաստան, որպեսզի պարզի ադրբեջանական հուշարձանների վիճակը։
Ադրբեջանական հուշարձանների շարքում ադրբեջանցիները հիշատակում են Երևանի պարսկական Կապույտ մզկիթը, Վարդենյաց(Սելիմի )լեռնանցքի իջեւանատունը, Վարդենիսում աշուղ Ալեսքերի կիսանդրին , մեկ-երկու դար առաջ գործած մզկիթներ, գերեզմանատներ։
Եթե ադրբեջանական տեղեկատվությունը ճիշտ է, ապա Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերը հիմնահատակ ավերած, Արցախից գրաված տարածքներում եկեղեցիներից հայկական հետքերը սրբած ադրբեջանցիները պաշտպանվելու փոխարեն նախահարձակ են ։
Հավելեմ՝ Բաքվի հայկական եկեղեցին որպես թանգարան է գործում.
Լրագրող Ոսկան Սարգսյանի էջից