Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Matchtv-ի պատրաստած վավերագրական ֆիլմում պատմել էր, որ Ռոստովում կայացած խաղից հետո շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ասել էր՝ նա միակ աստվածը չէ:
Դրան է անդրադարձել Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին:
Ծաղրանկարում Մխիթարյանը պատկերվում է Marvel-ի հերոս, սկանդինավյան դիցաբանությունում խաբեության աստված Լոկիի կերպարում: Խուան Մատան հանդես է գալիս որպես Թորը, իսկ Զլատան Իբրահիմովիչը՝ Օդինը: