Search
Close this search box.

Ուշադրություն. Հայաստանում շրջանառվում է A H3N2 տեսակի գրիպը, պացիենտների մեծ մասը մինչեւ 18 տարեկան երեխաներ են

Հայաստանում շրջանառվում է A տեսակի H3N2 ենթատեսակի գրիպը: Վարակվածների եւ հոսպիտալացվածների մեծ մասը 0-18 տարեկան երեխաներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ գրիպի եւ ՍՇՎ-ի այս սեզոնին 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն է անցկացվել, եւ 207-ի դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Հունվարին 223 նմուշի հետազոտություն է իրականացվել, որոնցից 72-ում եւս A H3N2 է հայտնաբերվել:

Մասնագետի խոսքով՝ գրիպոտ եւ ՍՇՎ-ով հիվանդացությունն այժմ 2.5 անգամ ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Թե գրիպը, թե ՍՇՎ-ները հիմնականում տարածվում են 0-14 եւ 30-64 տարեկանների շրջանում:

Ռոմելլա Աբովյանը նաեւ նշեց, որ փետրվարի 8-ի դրությամբ գրիպով եւ ՍՇՎ-ով 456 պացիենտ է հոսպիտալացված, որոնց 84.8 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 317 պացիենտի մոտ գրանցվել է թոքաբորբ, նրանցից 57-ը 0-18 տարեկան են:

Please enter a valid URL