Search
Close this search box.

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հավելյալ քայլերը, որոնք ԱՄՆ-ն կարող է գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:

Please enter a valid URL